ԵՐԿՐՈՐԴ ՊԱՏՎԱՎՈՐ ՏԵՂՈՒՄ

11:27 - 19 Սեպ, 2022

Սերբիայի Նովի Սադ քաղաքին հրաժեշտ տվեցին Եվրոպայի սամբոյի առաջնության մասնակիցները:

Մրցագորգ ելած 24 թիմերի պայքարում / տարիքային երեք խումբ / Հայաստանի պատվիրակության հաշվեկշռում գրանցվեց տարբեր ձուլվածքի 16 մեդալ և թիմը  գրավեց պատվավոր  երկրորդ տեղը:

Արդեն հայտնել ենք,  որ մեր պատանիները նվաճել են չորս մեդալ / 1 + 2 +1 /:

Իրենց հարաբերությունները որոշեցին նաև երիտասարդ և մեծահասակ սամբիստները: Երիտասարդներից հաղթողի պատվին արժանացան Աշիկ Անդրեյանը / 58 կգ / և Գոռ Հարությունյանը / 88 կգ /: Բրոնզե մեդալ նվաճեցին  Արփինե Մնացականյանը / 50 կգ /, Նարեկ Ամիրյանը / 71 կգ /, Գրիգոր Բեկնազարյանը / 98 կգ / և Նորիկ Խուրշուդյանը / + 98 կգ /:

Մեծահասակների պայքարում աշխարհամասի չեմպիոն դարձավ  Արսեն Խանջյանը / 98 կգ /: Արծաթե մեդալով բավարարվեց  Վարսենիկ Գրիգորյանը / 54 կգ /: Նրանց թիմակիցներ Մաքսիմ Մանուկյանը / 64 կգ / , Տիգրան Կիրակոսյանը / 58 կգ /  ստացան  բրոնզե պարգև:

Մարտական սամբոյում փոխչեմպիոն դարձավ Համլետ Սուքիասյանը / 58 կգ /, իսկ Վահրամ Գրիգորյանը / 64 կգ / կանգնեց պատվանդանի երրորդ աստիճանին:

 

Այլ նորություններ