ԵՎՐՈՊԱԿԱՆ ԾԱՆՐԱՄԱՐՏՈՒՄ

11:23 - 02 Ապր, 2021

Մոսկվայում ապրիլի մեկին տեղի  ունեցավ  Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի հաշվետու- ընտրական համաժողովը:

Տեխնիկական կոմիտեի  կազմում ընդգրկվեց Հայաստանի ԿԳՄՍ –ի գլխավոր մասնագետ, միջազգային կարգի մրցավար Արայիկ Ալավերդյանը:

Ֆեդերացիայի նախագահ ընտրվեց թուրք Հասան Ակկուշը ,  գլխավոր քարտուղար՝ սերբ Միլան Միխայլովիչը:

Հիշեցնենք, որ վաղը Մոսկվայում կսկսվի Եվրոպայի ծանրամարտի առաջնությունը:

Մեր երկրի  թիմերը հանդես կգան հետևյալ կազմերով. տղամարդիկ ՝ Ռաֆիկ Հարությունյան  / 81 կգ, Գյումրի / ,  Կարեն Ավագյան  / 89 կգ, Էջմիածին /, Անդրանիկ Կարապետյան  / 89 կգ, Էջմիածին /, Դավիթ Հովհաննիսյան / 96 կգ, Էջմիածին /, Հակոբ Մկրտչյան  / 96 կգ, Գյումրի /, Արսեն Մարտիրոսյան  / 102 կգ,Էջմիածին /, Սամվել Գասպարյան / 102 կգ, Գյումրի /, Սիմոն Մարտիրոսյան  / 109 կգ, Էջմիածին /, Գոռ Մինասյան  / + 109 կգ,Գյումրի /, Վարազդատ Լալայան  / + 109կգ, Գյումրի  /, կանայք ՝  Իզաբելա Յալյան  / 59 կգ, Երևան  /, Լիանա Գյուրջյան  / 81 կգ, Երևան / , Տաթև Հակոբյան  / 87 կգ, Երևան /, Արփինե Դալալյան  /+  87 կգ, Քասախ /:

Մրցաշարը եզրագիծը կհատի ապրիլի 11 –ին :

 

 

Այլ նորություններ