ՋԱԽՋԱԽԻՉ ՀԱՇՎՈՎ

11:27 - 30 Հուն, 2022

Մալթայում մեկնարկած Եվրոպայի փոքր երկրների տղամարդկանց բասկետբոլի առաջնության խմբային մրցաշարում երեկ առաջին խաղն անցկացրեց  Հայաստանի ազգային հավաքականը:

Միանգամից ասենք, որ  ամերիկահայ նշանավոր  մարզիչ Ռեքս Քալամյանի ղեկավարությամբ,  մեր թիմը ջախաջախիչ ՝ 100 : 63 հաշվով հաղթեց ջիբրալթարցիներին:

Հանդիպման արդյունավետ խաղացող ճանաչվեց Անդրե Սպայթ Մկրտչյանը, որը վաստակեց 30 միավոր:

Այսօր ՝ հունիսի 30-ին,  Երևանի ժամանակով 18:15-ին, կսկսվի Հայաստան - Սան-Մարինո  մրցամարտը:

Հաղթողը կմտնի կիսաեզրափակիչ, իսկ երկու ենթախմբերում երկրորդ և երրորդ տեղ գրավողները կմրցեն միմյանց հետ, որից հետո հաղթողները կմիանան ու  կլրացնեն կիսաեզրափակիչի քառյակը: 

 

Այլ նորություններ