Ավարտվեց գեղասահքի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը, որն անցկացվում էր Սլովակիայում:
Մրցումային վերջին օրը լավագույններին որոշեցին պարային զույգերը: Հայաստանի ներկայացուցիչներ Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ զույգը, որը կարճ ծրագրից հետո 20-րդ տեղով որակավորվեցին ազատ ծրագրի համար, Եվրոպայի առաջնությունում զբաղեցրեցին 18-րդ հորիզոնականը՝ հավաքելով 125,19 միավոր:
Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճեցին ֆրանսիացիներ Գաբրիել Պապադակիս-Գուլիամե Սիզերոն:
Եվրոպայի մեծահասակների առաջնությունու Հայաստանը ներկայացնում էին Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը, Անաստասիա Գալուստյանը, ով գրավեց 15-րդ հորիզոնականը և Սլավիկ Հայրապետյանը, ով կարճ ծրագրից հետո 31-րդ տեղում էր:
ՀԱՕԿ լրատվության բաժին