Ձյուդոյի Հայաստանի հավաքականի անդամ Ժաննա Ստանկևիչը մեկ հաղթանակ տոնեց Տոկիոյում անցկացվող Գրանդ Պրիում:
Հայաստանը ներկայացնող Ստանկևիչը մեկնարկային գոտեմարտում առավելության հասավ թուրքմեն Գուլբադամ Բաբամուրատովայի նկատմամբ, այնուհետև պարտվեց ճապոնացի Յուկա Նիշիդային: Ձյուդոյիստը վաստակեց Օլիմպիական խաղերի վարկանիշային 20 միավոր: Նա ունի ընդհանուր 476 միավոր:
«Հայաստանը ներկայացնող մարզիկների համար տարին, թերևս, ավարտված է: Մինչև տարեվերջ միջազգային մրցաշարերի այլևս չեն մասնակցի: Ձյուդոյի Հայաստնաի առաջնությանը մասնակցելու պարտավորությունից ազատվել են հավաքականի անդամենր Հովհաննես Դավթյանը և Ժաննա Ստանկևիչը»,- ՀԱՕԿ լրատվության բաժնի հետ զրույցում նշեց ձյուդոյի Հայաստանի ֆեդերացիայի փոխնախագահ Դավիթ Խիթարյանը:
Հայ ձյուդոյիստներն ավարտել են իրենց մրցելույթները միջազգային մրցաշարերում:
Ձյուդոյի Հայաստանի առաջնությունը կկայանա դեկտեմբերի 13-ին «Խուլ և համրեր»-ի մարզապալատում, բացումը` 17:00-ին:
ՀԱՕԿ լրատվության բաժին