Այսօր ` մարտի 4 ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տեղի կունենա կանանց շախմատի աշխարհի թիմային 7-րդ առաջնության բացման հանդիսավոր արարողությունը: Չեմպիոնի կոչումը վիճարկող աշխարհի 10 ուժեղագույն ընտրանիների թվում է նաև 2018թ. 43 –րդ համաշխարհային օլիմպիադայում 6 –րդը ճանաչված Հայաստանի հավաքականը: Գլխավոր մարզիչ Զավեն Անդրիասյանը մրցավար է ուղեկցել գրոսմայստերներ Էլինա Դանիելյանին, Լիլիթ Մկրտչյանին, միջազգային վարպետներ Մարիա Գևորգյանին, Սիրանուշ Ղուկասյանին և ՖԻԴԵ –ի վարպետ Աննա Մ. Սարգսյանին:
Մրցակարգը շրջանաձև է և անցկացվելիք 9 տուրերում մեր պատվիրակները կմրցեն ԱՄՆ – ի , Վրաստանի, Հունգարիայի, Եգիպտոսի, Հնդկաստանի, Ուկրաինայի, Չինաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի թիմերի հետ::
Մրցաշարը կավարտվի մարտի 14 –ին:
ՀԱՕԿ լրատվական բաժին