Միավորվելու նպատակ ունեն Հյուսիսային / ԿԺԴՀ / և Հարավային Կորեաները: Առաջին քայլը կատարվել է սպորտում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել << Տոկիո-2020 >> օլիմպիական խաղերում միասնական թիմերով ներկայանալ կանանց բասկետբոլի, բայդարկա և կանոե թիավարության մրցաշարերում: Չի բացառվում, որ կազմավորվեն սեղանի թենիսի, ձյուդոյի և էլի մի քանի մարզաձևերի միացյալ թիմեր: Այդպիսով, միջազգային օլիմպիական կոմիտեն ամեն կերպ ուզում է նպաստել երկու երկրների հարաբերությունների կայունացմանը:
Քննարկվում է նաև 2032 թվականի օլիմպիական խաղերը համատեղ անցկացնելու հարցը:
Հիշեցնենք, որ Հյուսիսային և Հարավային Կորեաները << Փհենչհան-2018 >> օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ ներկայացել են մեկ դրոշի ներքո, իսկ կանանց հոկեյի մրցաշարում հանդես եկել միացյալ հավաքականով:
ՀԱՕԿ լրատվական բաժին