Երեւանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցում ընթանում է գնդակային հրաձգության Հայաստանի երիտասարդների առաջնությունը: Մրցումային առաջին օրը մարզիկները մրցեցին 10 մ օդամղիչ հրացան եւ վազող թիրախ` նորմալ վազք վարժություններում:
Ալլա Պողոսյանը (օդամղիչ հրացան) նախնական փուլում խոցելով 414,9 նիշ՝ Հայաստանի մեծահասակների եւ երիտասարդների նոր ռեկորդ սահմանեց: Նախորդ ռեկորդը պատկանում էր Մարիամ Միքայելյանին` 414.5 միավոր:
Մրցանակային տեղեր զբաղեցրին.
Օդամղիչ հրացան. տղաներ, 60 կրակոց. Նարեկ Ադամյան, Վրեժ Թորոսյան, Հայկ Բաբայան
Օդամղիչ հրացան. աղջիկներ, 40 կրակոց. Անուշ Նալբանդյան, Ալլա Պողոսյան, Մարիամ Սահակյան
Վազող թիրախ նորմալ վազք. տղաներ, 30+30 կրակոց. Հովհաննես Մարգարյան, Հովհաննես Աբրահամյան, Արթուր Պետրոսյան
Վազող թիրախ նորմալ վազք. աղջիկներ, 20+20 կրակոց. Գոհար Վարդանյան, Սաթենիկ Մեժլումյան, Մերի Հարությունյան:
Վաղը հրաձիգները կմրցեն 10 մ օդամղիչ ատրճանակ եւ վազող թիրախ` խառը վազք վարժություններում: