Սկսում են վոլեյբոլիստուհիները

11:35 - 08 Նոյ, 2018

Երևանի  պետական տնտեսագիտական համալսարանի մարզադահլիճում այսօր` նոյեմբերի 8-ին  մեկնարկում  է Հայաստանի կանանց վոլեյբոլի բարձրագույն խմբի առաջնությունը: Մրցանակների համար կպայքարեն հինգ թիմեր:Նրանք ներկայացնում են Սիսիանը, Արցախը և Երևանի ՀՊԼՀ / Բրյուսովի անվան համալսարան / , ԽՄՕՄ / խաղային մարզաձևերի օլիմպիական մարզադպրոց /  և թիվ 1 բժշկական ուսումնարանը ներկայացնող << Նժդեհը >>:

Ժամը 18. 00-ին խաղադաշտ կելնեն << Նժդեհ >> – Արցախ, իսկ ժամը 20.00-ին ՀՊԼՀ – ԽՄՕՄ թիմերը:

Տղամարդկանց  ՀՀ առաջնությունն  ավարտվել է:Առաջին եռյակը դասավորվել է հետևյալ  հաջորդականությամբ. Արցախ, ՀՊՏՀ / Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան / , ՃՇՀԱՀ / ճարտարապետության և  շինարարության Հայաստանի ազգային համալսարան /:

 

ՀԱՕԿ լրատվական բաժին

 

Այլ նորություններ