Շախմատի Հայաստանի տղամարդկանց 78-րդ առաջնության ութերորդ տուրում Հայկ Մարտիրոսյանը տարավ չորրորդ անընդմեջ հաղթանակը: Նա առաջատար Ռոբերտ Հովհաննիսյանին զիջում է կես միավոր՝ ունենալով մեկ չխաղացած պարտիա:
Ութերորդ տուրի արդյունքները. Կարեն Գրիգորյան-Հայկ Մարտիրոսյան՝ 0:1, Զավեն Անդրիասյան-Տիգրան Պետրոսյան՝ 1:0, Տիգրան Հարությունյան-Սամվել Տեր-Սահակյան, Արման Փաշիկյան-Մանուել Պետրոսյան, Շանթ Սարգսյան-Ռոբերտ Հովհաննիսյան՝ ոչ-ոքի, Հովհաննես Գաբուզյանն ազատ էր:
Մրցաշարային աղյուսակ. Հովհաննիսյան՝ 6 միավոր, Մարտիրոսյան՝ 5.5, Փաշիկյան՝ 4.5, Անդրիասյան՝ 4, Հարությունյան, Սարգսյան, Մ. Պետրոսյան, Տեր-Սահակյան՝ 3.5-ական, Տ. Պետրոսյան, Գաբուզյան, Գրիգորյան՝ 2-ական:
Վաղը կայանալիք իներորդ տուրում կհանդիպեն. Հայկ Մարտիրոսյան-Արման Փաշիկյան, Մ. Պետրոսյան-Սարգսյան, Տեր-Սահակյան-Գրիգորյան, Տ. Պետրոսյան-Հարությունյան, Գաբուզյան-Անդրիասյան: Հովհաննիսյանն ազատ է: