Երեք օր հետո, մայիսի 18 –ին, Հայաստանի բասկետբոլի կանանց հավաքականը ԱՄՆ –ի Գլենդելում, նորանշանակ գլխավոր մարզիչ Թադե Մարտիրոսյանի ղեկավարությամբ ընկերական հանդիպում կանցկացնի << Ռեդմոնթոն >> թիմի հետ: Դա նախապատրաստական նշանակություն ունի մեր բասկետբոլիստուհիների համար: Նրանք մարզումները կշարունակեն, նպատակով, որ հաջող մասնակցություն ունենան Կոսովոյի Պրիշտինա քաղաքում հունիսի 25 – 30 –ը անցկացվելիք Եվրոպայի փոքր երկրների առաջնության խմբային մրցաշարում: Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Նորվեգիայի, Ալբանիայի և Անդորրայի ընտրանիները: Քառյակի մրցաշարում առաջին և երկրորդ տեղ գրավող թիմերը այնուհետև պայքարը կշարունակեն եզրափակիչում:
Արժե նշել, որ Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում Հայաստանի կանանց հավաքականը կներկայանա 14 –ամյա ընդմիջումից հետո: 2010թ. մեր մարզուհիները համանուն առաջնության ՝ երևանյան ստուգատեսում գրավել են երկրորդ տեղը: