Միջազգային օլիմպիական կոմիտեն, Pfizer Pharmaceuticals Corporation և BioNTech դեղագործական ընկերությունները Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերում կաջակցեն կովիդ - պատվաստումների գործընթացին:
Փոխգործակցության հուշագիրը ստորագրվել է դեռևս մայիսին՝ Տոկիոյի ամառային խաղերից առաջ:
2022թ. ձմեռային մարզահանդեսի մասնակցության պահանջներին համապատասխան, Չինաստան մեկնելուց առնվազն 14 օր առաջ, մարզիկներից և պաշտոնյաներից կպահանջվի լիարժեք պատվաստում, որպեսզի կարողանան մուտք գործել օլիմպիական գոտի՝ առանց կարանտինի։ Չպատվաստված մասնակիցները Պեկին ժամանելուն պես 21 օր կմեկուսացվեն: Բացառություններ հնարավոր են միայն առանձին դեպքերում, մասնավորապես բուժպատճառներով: