ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏՈՒՄ

11:20 - 22 Սեպ, 2020

Տեղի է ունեցել ըմբշամարտի  միջազգային ֆեդերացիայի գործկոմի հեռավար նիստ։  Որոշվել է  շարունակել  Բելգրադում դեկտեմբերին նշանակված  պատանիների և մեծահասակների աշխարհի առաջնության նախապատրաստական աշխատանքները։

Ազգային ֆեդերացիաները  պետք է կարծիք հայտնեն մրցումների անցկացման նպատակահարմարության մասին։  Առաջիկա օրերին նրանց կուղարկվեն համապատասխան հարցաթերթիկներ, որոնք կօգնեն UWW- ին կողմնորոշվել, գնահատել իրավիճակը: 

Առցանց նիստում   հաստատվել է Տոկիոյի  օլիմպիական խաղերի վարկանիշային հետագա մրցումների ցանկը։ Ուղեգրեր  կշնորհվեն Լեհաստանում 2021 թ. հաջորդաբար անցկացվելիք  միջազգային մրցումներում. Վոցլավ Ցիոլկովսկու   / ազատ ոճ /, Վլադիսլավ Պիտլյասինսկու հուշամրցաշարերում  / հունահռոմեական / ,  Լեհաստանի բաց մրցաշար  / կանանց ըմբշամարտ/ և Ասիայի ու Օկեանիայի առաջնություններում: 

Ֆեդերացիայի  գործկոմի հաջորդ  նիստը տեղի կունենա հոկտեմբերի 5-ին: 

 

Այլ նորություններ