ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է ԸՆԴՄԻՋՈՒՄ

12:08 - 20 Մար, 2023

Կայացան  Հայաստանի ֆուտբոլի  Fastex  Պրեմիեր Լիգայի 24-րդ տուրի հանդիպումները

Գրանցվեցին հետևյալ արդյունքները. «Լեռնային Արցախ»-«Փյունիկ»՝ 0:6, ԲԿՄԱ-«Ուրարտու»՝ 0:2, «Ալաշկերտ»-«Շիրակ»՝ 3:0, «Վան»-«Արարատ-Արմենիա»՝ 1:2, «Նոա»-«Արարատ»՝ 2:1:

Հաջորդ տուրը կմեկնարկի մարտի 31-ին:

Առաջնությունում ընդմիջում է հայտարարվել, քանի որ Հայաստանի հավաքականը նախապատրաստվում է Եվրոպայի 2024թ. առաջնության ընտրական փուլի ծրագրով մարտի 25 –ին Երևանում Թուրքիայի ընտրանու հետ կայանալիք խաղին:

ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը 26 ֆուտբոլիստ է ընդգրկել ուսումնամարզական հավաքում: Ի դեպ, այսօր՝ մարտի 20 –ին,  ՀՖՖ ակադեմիայի մարզադաշտում  ֆուտբոլիստները բաց մարզում կանցկացնեն:

Հավաքը կավարտվի մարտի 28 –ին: Այդ օրը մեր թիմը կհուրընկալի Կիպրոսի հավաքականին:

Նշած հանդիպումները տեղի կունենան մայրաքաղաքի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում:

 

Այլ նորություններ