ՊԵՏՐԱԿՈՎԸ ԴԺԳՈՀ ՉԷ

11:37 - 25 Մար, 2024

Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում անցկացվեց  Հայաստանի և Կոսովոյի ֆուտբոլի հավաքականների ընկերական հանդիպումը:  

Տանտերերը պարտվեցին 0 : 1 հաշվով:

Գրանցված արդյունքը առանձնապես չի մտահոգում, քանզի ոչ պաշտոնական բնույթի հանդիպումներում խաղացողների հիմնական խնդիրն է կատարել մարզչական խմբի հանձնարարությունները: Իհարկե, ասածը վերաբերվում է նաև Հայաստանի ֆուտբոլիստներին:

Դժվար է  ներկայացնել գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի իրական ապրումները և անկեղծ գնահատականը իր յուրաքանչյուր խաղացողի վերաբերյալ: Թերևս նա որևէ խաղացողից չդժգոհեց:

Ընկերական է լինելու նաև վաղը՝ մարտի 26 –ին  Չեխիայի մայրաքաղաք Պրահայում  մեր թիմի խաղը ՝  տեղի ընտրանու հետ:   

 

Այլ նորություններ