Գյոթեբորգը հրաժարվել է իր մոտ անցկացնել Եվրոպայի կարատեի 2021թ․ առաջնությունը, որը պետք է կայանար մայիսի 16- 21- ը։
Մարզաձևի եվրոպական ֆեդերացիայի գործկոմը / EKF / առաջիկայում պետք է նոր մրցավայր գտնի մայրցամաքի 56- -րդ առաջնության կազմակերպման համար։ Չեղարկման հնարավորությունը չի քննարկվում, քանի որ մրցաշարը ընտրական բնույթ է կրում Տոկիոյի օլիմպիական խաղերի համար։
Օլիմպիական արտոնագրերի համար պայքարը կշարունակվի Փարիզում , 2021թ․ հունիսին նշանակված ընտրական մրցաշարում։
Բացի այդ, EKF- ի ղեկավարությունը որոշել է հետաձգել կազմակերպության համագումարը: