Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն արդեն Կիպրոսում է։ Վաղը ՝ նոյեմբերի 18-ին, մայրաքաղաք Նիկոսիայում կկայանա ՈւԵՖԱ ազգերի լիգայի մրցաշարի ծրագրով Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը, որը կմեկնարկի Երևանի ժամանակով՝ 21:00 –ին։
Այսօր երեկոյան նախատեսված է մեր թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և կիսապաշտպան Արտակ Գրիգորյանի նախախաղային մամուլի ասուլիսը, որին կհաջորդի ծրագրային պարապմունքը։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: