Եվրոպական խաղերի ընթացքին հետևող մարզասերները չեն ձանձրանա: Բանն այն է, որ ծրագրում ընդգրկված մարզաձևերից բացի, կլինեն, այսպես ասած, ուղեկցող միջոցառումներ: Դրանցից մեկը բլից շախմատի Եվրոպայի առաջնությունն է: Կմասնակցեն ութ առաջատար շախմատային երկրների ներկայացուցիչներ, որոնք 1.03.2023թ. դրությամբ ունեցել են ՖԻԴԵ-ի լավագույն միջին վարկանիշ։ Այսպիսով, Լեհաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի, Ֆրանսիայի, Ռումինիայի, Գերմանիայի, Հայաստանի և Նիդեռլանդների պատվիրակները կժամանեն Կրակով:
Յուրաքանչյուր թիմի երկյակում կլինեն մեկական տղամարդ և կին: Նրանք դասակարգման աղյուսակում պետք է ունենան համապատասխանաբար առնվազն 2650 և 2350 վարկանիշային միավոր:
Արդեն հրապարակվել են մասնակիցների անունները: Հայաստանը կներկայացնի Շանթ Սարգսյան - Էլինա Դանիելյան երկյակը:
Արագ շախմատի Եվրոպայի զույգերի առաջնությունը կմեկնարկի Կրակովի օպերային թատրոնում ՝ հունիսի 19 –ին: