Մեկօրյա փորձարկում է անցել << Փարիզ – 2024 >> –ի ջահի փոխանցավազքը: Այն հաջողությամբ իրականացվել է Փարիզի ծայրամասում գտնվող տարածքում ՝ Օուբիում ՝ չվառած ջահով:
Իհարկե, անվտանգությունն է եղել կազմկոմիտեի առաջնահերթությունը: Այդ թեստը գործառնական և տեխնիկական ստուգում էր անհրաժեշտ փոփոխություններ կատարելու համար:
Այդ օրը համակցված աշխատել են ոստիկանության և տեղական իշխանությունները: Առանց խոչընդոտների իրականացված ծրագիրը հնարավորություն է ընձեռել ստուգելու փոխանցավազքի մասնակիցների ունակությունները:
Ընդհանրապես ջահի փոխանցավազքը օլիմպիական խաղերի կարևոր և պատմական մասն է: Նշենք, որ << Փարիզ – 2024 >> –ի փոխանցավազքի գործընկերները հայտնի ընկերություններ են, որոնք նշած օրը փորձարկել են իրենց գովազդային մեքենաների շարասյունը:
Որոշ անակնկալներ գաղտնի պահելու նպատակով ամեն ինչ չէ, որ ներկայացվել է: Անվտանգության ապահովման համար ոստիկաններն ու ժանդարմները մշտապես ուղեկցել, գտնվել են ջահի մոտ։