ԵՐԿՐՈՐԴ ՔԱՂԱՔԸ

11:57 - 15 Փետ, 2023

Լեհաստանում կայանալիք Եվրոպական ամառային  երրորդ  խաղերի դրոշի կրկնօրինակը    հանձնվել է  Տարնուի քաղաքապետին:

Կրակովից հետո, Տարնուն խաղերի  երկրորդ կարևորագույն քաղաքն է:  

Մեդալների առաջին հավաքածուն այնտեղ կխաղարկեն  սպորտային ժայռամագլցման ներկայացուցիչները:

Տարնույում ընդհանրապես  կմրցեն  չորս մարզաձևերում՝ լողափնյա հանդբոլ, լողափնյա ֆուտբոլ, մարզական ժայռամագլցում և  բադմինթոն:

Եվրոպական երրորդ խաղերը  տեղի կունենան 2023թ. հունիսի 21-ից հուլիսի 2-ը: Սպասվում է 48 երկրների 7000 մարզիկ – մարզուհիների մասնակցություն:  Նրանք մրցումների 12 օրերի ընթացքում, Լեհաստանի 24 մարզահամալիրներում, հանդես կգան 26 մարզաձևերում: 19 մարզաձևերում կխաղարկվեն Փարիզի օլիմպիական խաղերի ուղեգրեր:

 

 

 

 

 

Այլ նորություններ