ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՈՐՈՇ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

12:07 - 29 Մար, 2024

Ֆրանսիայի իշխանությունները  անվտանգության նկատառումներից ելնելով, ստուգումների արդյունքում,  մերժել են Փարիզի օլիմպիական խաղերում աշխատել ցանկացող ավելի քան 700 մարդու:  

Փորձագետները ստուգել են  շուրջ 150 հազար մարդու գործ, այդ թվում՝ մասնավոր անվտանգության ընկերությունների աշխատակիցներ, օլիմպիական կրակի փոխանցավազքի մասնակիցներ և այլն:

Անվտանգության պատասխանատուները նպատակ են ունեցել հետախուզել  մեկ մլն մարդու՝   օլիմպիականների և հանդիսականների:

Ֆրանսիայի ոստիկանության հատուկ ջոկատայինները Սենա գետում  հերթական  հակաահաբեկչական զորավարժություններ են անցկացրել։ Մշակվել են նաև  ահաբեկիչներին չեզոքացնելու  տարբերակներ:  

Այլ նորություններ