ՀԱՂԹԱԿԱՆ ՄԵԿՆԱՐԿ

10:27 - 24 Հուն, 2022

Հայ մարզասերը երկար է սպասել Հայաստանի խաղային որևէ մարզաձևի հավաքականի վարպետ գործողություններին  ու վստահ, համոզիչ հաղթանակին՝  միջազգային մրցաշարերում: Եվ ահա, վերջապես, ցանկությունը իրականություն դարձավ:

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում երեկ մեկնարկեց  բասկետբոլի SADA CUP միջազգային մրցաշարը:

Հենց առաջին խաղում Հայաստանի ազգային հավաքականին դժվարին մրցակից էր բաժին հասել: Այդպես թվաց, որովհետև մեր թիմը խաղում էր ոչ ավելի, ոչ պակաս,  բասկետբոլի հայրենիքի ՝  ամերիկացի  մարզիկների հետ  / « Թիմ ԱՄՆ » / :

Մեկնարկն իսկ հաճելի անակնկալ մատուցեց ներկաներին:  Տանտերերը վստահ գործողություններով ու նետումների դիպուկությամբ անընդմեջ արժանանում էին ծափահարությունների: Այդպես մինչև խաղավարտ: 

Այս ամենը գնահատեց հայ մարզասերը, որի բուռն, երկարատև ծափահարությունների ուղեկցությամբ մեր գուլիվերները գնացին հանդերձարան:

 
Հանդիպման լավագույն խաղացող ճանաչվեց Անդրե Սպայթ Մկրտչյանը՝ 33 միավոր: Նրան հատուկ մրցանակը հանձնեց ՀԲՖ փոխնախագահ Սուրեն Զոհրաբյանը։

Հայաստանի ազգային հավաքականը վաղը ՝ հունիսի 25 –ին, կմրցի Իրանի թիմի հետ: Սկիզբը ՝  ժամը 17. 00 –ին:

Այլ նորություններ