<< Փարիզ – 2024 >> ամառային օլիմպիական խաղերի կազմկոմիտեն հայտարարել է , որ << Grand Palais >> մեծ մրցասպարեզի վերակառուցումը կավարտվի ժամանակին։ Այնտեղ անցկացվելու են սուսերամարտի և թաեքվոնդոյի մրցաշարերը։
Փորձագետները սակայն համոզված չեն, որ պաշտամունք հանդիսացող Եվրոպայի ամենամեծ ապակե գմբեթով / մակերեսը 17,500 քմ է / շենքը շահագործման կհանձնվի ժամանակին։ Նկատի ունեն աշխատանքի բարդությունն ու ծավալը։
Շինությունն, ի դեպ, հատուկ կառուցվել է 1900 թ․ օլիմպիական խաղերի և համաշխարհային ցուցահանդեսի համար:
Հաստատության հիմնանորոգումը կսկսվի դեկտեմբերին և պետք է ավարտվի 2023 թ․ գարնանը:
Ֆրանսիայի կառավարությունը վերականգնման համար հատկացրել է 373 միլիոն եվրո: Սակայն, կանխատեսումների համաձայն, ամենայն հավանականությամբ, այդ գումարը պետք է ավելանա գրեթե մեկուկես անգամ: