Էրզրում քաղաքում Եվրոպայի կրտսեր տարիքի պատանիների առաջնությունում խաղարկված մրցանակները վիճարկեցին բռնցքամարտիկները:
Հայաստանի պատվիրակները նվաճեցին վեց մրցանակ: Համեստ Աֆրիկյանը (42 կգ) ու Սամվել Սիրամարգյանը (66 կգ) գրավեցին առաջին տեղը: ։ Իրենց քաշային կարգերում երրորդը ճանաչվեցին Վահրամ Դովլաթբեկյանը (40 կգ), Տիգրան Հովսեփյանը (50 կգ), Ալեն Ստեփանյանը (57 կգ) և Հայկ Ղահրամանյանը (75 կգ)։