Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի օրացուցային ծրագրով զուգահեռաբար Երևանում անցկացվեց Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարը, իսկ Տիրանայում ՝ Եվրոպայի պատանեկան առաջնությունը: Երկու դեպքում էլ ասպարեզներում պայքարեցին ազատ ըմբշամարտի ներկայացուցիչները:
Տիրանայի ստուգատեսը վկայեց, որ մեզանում աճում է հուսալի հերթափոխ: Մեր պատանիները թիմային պայքարում , ութ մեդալով, գրավեցին առաջին տեղը:
Ոսկե մեդալակիրներ դարձան Սաշա Պետրոսյանը (51 կգ) և Նարեկ Նիկողոսյանը (71 կգ)։ Արծաթե պարգևի արժանացան Արման Հարությունյանը (48 կգ), Սամվել Գևորգյանը (55 կգ), Ռազմիկ Եփրեմյանը (80 կգ) և Հենրիկ Հայկյանը (110 կգ)։ << Բրոնզով >> բավարարվեցին Տիգրան Բունիաթյանը (60 կգ) և Վլադիմիր Ազարյանը (65կգ):