ՀԱՕԿ նախագահը դիմավորեց մեդալակիրներին

12:55 - 12 Նոյ, 2018

Այսօր`  նոյեմբերի  12 –ին  << Զվարթնոց >> օդանավակայանում մեծ շուքով դիմավորեցին ծանրամարտի աշխարհի 2018 թ. չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանին  և փոխչեմպիոն Գոռ Մինասյանին : Օդանավակայանի սպասասրահում և շրջակայքում տոնական տրամադրություն  էր իշխում: Պաստառներով, ծափահարություններով, վանկարկումներով  նրանց ողջունեցին մարզասերները,մարզաձևի ներկայացուցիչները, հարազատները, ընկերները . . .

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը և գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը  դափնեպսակներ հանձնեցին հայ հերկուլեսներին:Դիմավորողների թվում  էին նաև  ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը և բնագավառի բազմաթիվ պատասխանատուներ:

Շատ էին նաև լրագրողները: Նրանք բազմաթիվ հարցեր ուղղեցին մրցանակակիրներին, մարզիչներին: Պատասխանները սպառիչ էին, համոզիչ:

Մեդալակիրներին ջերմ խոսքեր ուղղեց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:Նա ընդգծեց մեր տղաների արժանապատիվ ելույթները, Աշխաբադի մարզապալատում  հնչած հայոց օրհներգի և վեր խոյացած հայոց եռագույնի շնորհիվ Հայաստանում և աշխարհասփյուռ հայության հոգիներում առաջացրած բերկրանքն ու հպարտությունը:

 

ՀԱՕԿ  լրատվական բաժին

Այլ նորություններ