Հայաստանի մարզասերները ուշադրությամբ են հետևում Լեհաստանում անցկացվող Եվրոպական խաղերի ընթացքին:
Հետաքրքրությունն առավել մեծ է բռնցքամարտի մրցաշարի նկատմամբ, որտեղ նույնպես խաղարկվում են օլիմպիական ուղեգրեր:
Կանանց թիմը չարդարացրեց սպասելիքները և այն ձեռնունայն կվերադառնա հայրենիք:
Հաջողության հույս է փայփայում տղամարդկանց հավաքականը: Քառորդ եզրափակիչում են ու կիսաեզրափակիչ մտնելու և առնվազն բրոնզե մեդալակիր դառնալու համար այսօր երեկոյան ռինգ կելնեն ասպարեզում մնացած կաշվե ձեռնոցի մեր չորս վարպետները: Նրանք են՝ 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը / կմրցի ադրբեջանցի Մուրադ Ալահվերդիևի հետ, 17. 30. -ին /, 57 կգ քաշային Արթուր Բազեյանը / բուլղարացի Խավիեր Իբանես, 21. 45. –ին /, 71 կգ քաշային Գուրգեն Մադոյանը / սերբ Վախիդ Աբասով, 22. 30 –ին / և գերծանրքաշային Դավիթ Չալոյանը / բրիտանացի Ջասթի Օրիեյ, 23.00 –ին /: