Գլազգոյի մարզասրահում անցկացվեց աթլետիկայի աշխարհի ձմեռային առաջնությունը: Մարզական այդ խոշոր իրադարձությանը մասնակցեց նաև մեր Երվանդ Մկրտչյանը:
Գյումրեցի նշանավոր վազորդը 1500 մ. տարածությունն անցավ 3:42.45 ժամանակում և 32 մրցակիցների պայքարում գրավեց 11 –րդ տեղը: Այդ արդյունքը վարկանիշային որոշակի միավորներ տվեց մեր միջնավազորդին:
Ձմեռային մրցաշրջանը արդեն մնաց ետևում: Առաջիկայում կանցկացվի ՀՀ աթլետիկայի առաջնությունը, որը տեղի կունենա Արտաշատում: