Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանն իր դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Մկրտչյանը դիմումի մեջ նշել է, որ հեռանում է աղջկա առողջական խնդիրների պատճառով։
Հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Հաբեթնակ Կուրղինյանը։ Վերջին չորս տարիներին նա աշխատել է ազգային թիմի մարզչական շտաբում։
Ազատ ոճի ըմբիշները, Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ, կպատրաստվեն օգոստոսի 21-26-ը Փարիզում կայանալիք աշխարհի առաջնությանը։
Մարզչական շտաբում կշարունակի աշխատել նաեւ Էդգար Ենոքյանը։