Երևանում անցկացվեցին ՀՀ սամբոյի 2020թ. երիտասարդական և պատանեկան առաջնությունները: Մարզաձևի հանրապետական ֆեդերացիայի որոշմամբ միջոցառումը հայտնի պատճառով կայացավ առանց հանդիսականների: Մրցագորգ ելան շուրջ 200 մարզիկ – մարզուհիներ: Նրանք ներկայացնում էին Հայաստանը և Արցախը: Մրցումներն անցան ընտրականի նշանաբանով: Մրցավարությունը նույնպես գոհարեց մասնագետներին և լարված պայքարում որոշվեցին մրցանակակիրները:
Մրցակարգով պատանեկան ստուգատեսում հաղթողներ ճանաչվեցին տղաների` 10 և աղջիկների` 7, իսկ երիտասարդականում ` համապատասխանաբար 8 և 6 քաշային կարգերում:
Առաջնության արդյունքներով կազմավորվեցին ՀՀ պատանեկան ու երիտասարդական հավաքականները, որոնք կմասնակցեն Բուլղարիայում նախատեսված Եվրոպայի առաջնություններին / ապրիլի 9 – 13 –ը /: