Հրաձգության միջազգային ֆեդերացիան / ISSF/ հրապարակել է Տոկիոյում անցկացվելիք 32 –րդ ամառային օլիմպիական խաղերի որակավորման նոր համակարգը։ Այն հաստատել է միջազգային օլիմպիական կոմիտեն։
Եվրոպայի առումով, 2021 թ․ ընտրական մրցաշարերը լինելու են Ֆինլանդիայում, փետրվարին կայանալիք ձմեռային առաջնությունը՝ 10 մ․ օդամղիչ հրացանից և Խորվաթիայում՝ մայիսին։ Դրանցում կխաղարկվեն համապատասխանաբար վեց և տասը ուղեգրեր։
2018 –ին որակավորման մրցումներ են անցկացվել Կորեայում / աշխարհի առաջնություն / և 2019 –ին` Հնդկաստանում, Չինաստանում, Գերմանիայում և Բրազիլիայում / աշխարհի գավաթի խաղարկության փուլեր/, որոնցում առաջատար նշանառուներն արդեն վաստակել են օլիմպիական ուղեգրեր: