Միջազգային օլիմպիական կոմիտեի / ՄՕԿ / հերթական ՝ 137 –րդ վեհաժողովը տեղի կունենա Աթենքում՝ 2021թ․ մարտի 10-12-ը: Այն նաև ընտրական բնույթ կկրի, քանզի կանցկացվի նախագահի ընտրություն։
Կազմակերպության ղեկավար Թոմաս Բախը հուլիսին կայացած նստաշրջանում հայտարարել էր, որ կդնի իր թեկնածությունը։ Դրանից հետո նախատեսված է անցկացնել ևս մեկ նստաշրջան, որը կնախորդի Տոկիոյի խաղերին։ Իսկ ընտրվող նախագահի պաշտոնավարումը կսկսվի համաշխարհային մարզահանդեսի ավարտից հետո, օգոստոսին։
Ի դեպ, Թոմաս Բախը նոյեմբերի կեսերին մտադիր է մեկնել Ճապոնիա: Այս մասին հայտնում է Kyodo գործակալությունը: Այցի ընթացքում նախատեսվում է հանդիպում Ճապոնիայի նորանշանակ վարչապետ Յոսիհիդե Սուգայի հետ: