ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ ԱՅՍՕՐ ՀԱՆԳՍՏՅԱՆ ՕՐ Է

10:47 - 17 Սեպ, 2024

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող շախմատի համաշխարհային օլիմպիադայի 6-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց  հավաքականը մրցեց Ֆիլիպինների թիմի հետ և առավելության հասավ 2,5:1,5 հաշվով։

Հայաստանի թիմը  10 միավորով բաժանում է 5-14-րդ տեղերը։

Ավաղ, կանանց ՀՀ կանանց ընտրանին մրցաշարում կրեց առաջին պարտությունը: Մեր մարզուհիները 1, 5 : 2, 5 հաշվով  զիջեցին հնդկուհիներին: 

Հնդկաստանը 12 միավորով առաջատարն է, Հայաստանի թիմն ունի 10 միավոր։

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, օլիմպիադայում  հանգստյան օր է հայտարարված:

 

Այլ նորություններ