Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Երևանի Հանրապետական մարզադաշտում, Ազգերի լիգայի որակավորման փուլի երկրորդ տուրում, 2 ։ 0 հաշվով հաղթեց Էստոնիայի ընտրանուն։ Դա ՀՀ հավաքականի նոր գլխավոր մարզիչ, իսպանացի Խոակին Կապառոսի գլխավորությամբ տոնած առաջին հաղթանակն էր :
Հանդիպման 44 –րդ րոպեին հաշիվը բացեց Ալեքսանդր Կարապետյանը, իսկ 65 –րդ րոպեին տանտերերի օգտին երկրորդ գոլը գրանցեց Վբեյմար Անգուլոն:
Հայաստանի ֆուտբոլիստները, Երևանում, հոկտեմբերի 11 –ին կհուրընկալեն Վրաստանի հավաքականին: