Հունվարի 13 –ից Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում նոր մրցաշրջանի ուսումնամարզական առաջին հավաքը սկսեցին Հայաստանի ծանրամարտի ազգային և երիտասարդական հավաքականները : Մարզիչները շեշտը կդնեն տղաների ֆիզպատրաստականության որակները բարելավելու վրա: Ծանրորդները մեծ տեղ կհատկացնեն տեխնիկատակտիկական հատկանիշների բարելավմանը , նպատակով, որ հաջողության հասնեն մայրաքաղաքում փետրվարի 9-15 –ը անցկացվելիք համապետական առաջնությանը: Այդ մրցաշարում զուգահեռաբար հանդես կգան նաև ծանրորդուհիները, ովքեր մինչ այդ նախապատրաստական առաջին հավաքը և մարզումները կանցկացնեն Օլիմպավանում: