Եվրոպայի երկրորդ համալիր ամառային առաջնությունը կանցկացվի Մյունխենում՝ 2022թ․ օգոստոսի 11-21-ը: Այն նշանավոր է նրանով , որ կնվիրվի 1972թ․ Մյունխենում անցկացված 20 -րդ օլիմպիական խաղերի հոբելյանական ՝ 50 –րդ տարեդարձին։
Առաջնության ծրագրում ընդգրկված է աթլետիկա, հեծանվասպորտ, գոլֆ, սպորտային մարմնամարզություն, ակադեմիական թիավարություն և տրիաթլոն: Մարզաձևերի ցանկը կարող է ընդլայնվել նաև սեղանի թենիս, բայդարկա և կանոէ թիավարություն, ծովափնյա վոլեյբոլ ու սպորտային ժայռամագլցում ձևերով։
Առաջին խաղերը կայացել են 2018թ. Գլազգոյում և Բեռլինում։