Պալմա դե Մալյորկայում (Իսպանիա) ընթացող ՖԻԴԵ-ի Գրան Պրիի վերջին՝ 4-րդ փուլի երկրորդ տուրում գրոսմայստեր Լեւոն Արոնյանը հաղթեց ռուսաստանցի Էռնեստո Ինարկիեւին:
Հայաստանցի գրոսմայստերը 1,5 միավորով Մաքսիմ Վաշյե-Լագրավի (Ֆրանսիա), Անիշ Գիրիի (Նիդերլանդներ), Թեյմուր Ռաջաբովի (Ադրբեջան) հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Նոյեմբերի 18-ին կայանալիք երրորդ տուրում Արոնյանը սեւերով կխաղա Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ:
Լուսանկարը՝ մրցաշարի պաշտոնական կայքի