ՈՐՈՇՎԵՑԻՆ ԵՐԿՐԻ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԸ

10:17 - 14 Մար, 2024

Երևանում անցկացվեց Հայաստանի սպորտային մարմնամարզության առաջնությունը:

Կանայք մրցեցին Հրանտ Շահինյանի, իսկ տղամարդիկ ՝ Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցներում:

Կանանց բազմամարտում երկրի չեմպիոնուհու կոչումը նվաճեց Նանե Միքայելյանը, իսկ տղամարդկանց պայքարում  անգերազանցելի էր  Գագիկ Խաչիկյանը:

Առանձին գործիքներից լավագույնը ճանաչվեցին՝  կանայք. Աննա Մանթաշյանը (հավասարակշռության գերան, ազատ վարժություններ), Օֆելյա Քոչարյանը (հենացատկ) և Մանե Պողոսյանը (զուգափայտ): Տղամարդկանց մրցավեճում հաղթողի պատվին արժանացան Գագիկ Խաչիկյանը (նժույգթափեր), Գագիկ Խաչատրյանը (ազատ վարժություններ), Վահագն Դավթյանը (օղակներ), Էրիկ Բաղդասարյանը (զուգափայտ), Արթուր Դավթյանը (հենացատկ), Շեքսպիր Գևորգյանը (պտտաձող):

 

Այլ նորություններ