Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի հերթական տուրում:
Մոսկվայում ընթացող հավակնորդների մրցաշարի 5-րդ տուրում Արոնյանը խաղում էր ԱՄՆ ներկայացնող Ֆաբիանու Կարուանայի հետ: Պարտիայի 30-րդ քայլին գրոսմայստերները համաձայնեցին ոչ-ոքի արդյունքին:
Հաջորդ տուրում Արոնյանը կխաղա ԱՄՆ-ի մյուս ներկայացուցիչ Հիկարու Նակամուրայի հետ:
Լուսանկարն՝ առաջնության պաշտոնական կայքից
ՀԱՕԿ լրատվության բաժին