Հայաստանի ֆուտզալի հավաքականը մեկնել է Թբիլիսի: Այնտեղ, մարտի հինգին տեղի կունենա << Եվրո-2022 >> - ի որակավորման փուլի ծրագրով Վրաստանի հավաքականի հետ հանդիպումը: Այս մասին հաղորդում է ՀՖՖ -ն։
Մեր թիմի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հայտավորել է 12 ֆուտբոլիստի:
Հիշեցնենք, որ երկրորդ խմբում ընդգրկված ՀՀ հավաքականը հունվարի 29 –ին պարտվել է աշխարհի փոխչեմպիոն Ռուսաստանի / 0 : 6 / և փետրվարի 3 –ին ոչ - ոքի է խաղացել Ֆրանսիայի / 4 : 4 / ընտրանու հետ: