Վրաստանի Գորիում երեկ ուսումնամարզական հավաքը ավարտեց մինչև 23 տարեկան ձյուդոիստների Հայաստանի հավաքականը: Իսկ այսօր գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի ղեկավարությամբ թիմը մեկնեց Բոսնիա Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևո: Այնտեղ վաղը կսկսվի Եվրոպայի առաջնությունը: Տատամի կելնեն Երվանդ Ներսեսյանը / 60 կգ /, Ստյոպա Դարբինյանը, Արտյոմ Ղալաչյանը / երկուսն էլ ՝ 66 կգ /, Արտակ Թորոսյանը և Արսեն Ավեդիսյանը / երկուսն էլ՝ 73 կգ /:
Առաջնությունը կավարտվի հոկտեմբերի 29 –ին: