Ծանրորդ Գոռ Մինասյանն` Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր

15:53 - 17 Օգո, 2016

Ծանրամարտի` Հայաստանի հավաքականի անդամ Գոռ Մինասյանն (105 կգ) Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է։

Պոկում վարժությունում Գոռ Մինասյանը նախ բարձրացրեց 200 կգ, այնուհետև` 207կգ և վերջին մոտեցմամբ՝  210 կգ։

Հրում վարժությունում Մինասյանը գլխավերևում պահեց 236 կգ, հետո չբարձրացրեց 241 կգ, սակայն երրորդ մոտեցմամբ` բարձրացրեց այդ նույն 241 կգ։ Երկամարտի 451 կգ արդյունքով  Գոռ Մինասյանը դարձավ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր։

Ռուբեն Ալեքսանյանը պոկում վարժությունում բարձրացրեց 186 կգ, 193 կգ և 195 կգ։ Հրումում նա բարձրացրեց միայն 245 կգ և երկամարտի 440 կգ  արդյունքով 4-րդն է Օլիմպիական խաղերում։

 

Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա

Լուսանկարներն` այստեղ

Պաշտոնական գործընկեր` Ucom

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ