Բոսնիա Հերցեգովանիայում անցկացվեց բռնցքամարտի Եվրոպայի կրտսեր տարիքի պատանիների առաջնությունը: Մրցողների թվում էին Հայաստանի 17 ներկայացուցիչներ: Նրանց կեսից ավելին դարձավ մեդալակիր: Մեր փոքրիկների օգտին գրանցվեց երկու առաջին, երեք երկրորդ և հինգ երրորդ մրցանակ:
Թիմային պայքարում Հայաստանի պատվիրակները ճանաչվեցին երրորդը:
Մեր բռնցքամարտիկներին մրցավայր էին ուղեկցել մարզիչներ Արթուր Մելքումյանը, Արմեն Բաղդասարյանը և Հովհաննես Շարբաթյանը: