ՀԱՅՏՆԻ ԴԱՐՁԱՆ ԱՌԱՋԻՆ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԸ

10:57 - 19 Հուն, 2024

Շվեյցարիայի Նիոն քաղաքում  տեղի է ունեցել Եվրոպայի  ֆուտբոլի չեմպիոնների լիգայի որակավորման փուլի վիճակահանությունը:

Առաջին տուրում  «Փյունիկը» հուլիսի 9 –ին կամ 10 –ին  Մինսկում,  կմրցի  «Դինամոյի» հետ:

Թիմերի պատասխան հանդիպումը նշանակված է մեկ շաբաթ հետո:

Հանդիպումների ժամանակացույցը լիովին պարզ  կդառնա հունիսի 21-ին:

Կայացել է  նաև  ՈւԵՖԱ կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը:  

 «Ուրարտուն» հանդիպելու է Էստոնիայի  «Կալևի»,  իսկ «Նոան»՝ Մակեդոնիայի  «Շկենդիայի» հետ: Այս պարագայում նույնպես վերջնականապես ճշգրտված չեն խաղերի օրերը: Այդուհանդերձ նախատեսված են   հուլիսի 11-ին և 18-ին:  

 

Այլ նորություններ