ԲԱՑ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

10:37 - 03 Մայ, 2021

Երևանում անցկացվեց Հայաստանի գեղարվեստական մարմնամարզության  բաց առաջնությունը: Հանդես եկան Երևանի, Գյումրիի,Կապանի և  ՌԴ պատվիրակները:

Հայտավորված էին տարիքային տարբեր խմբերի 110 մարզուհիներ:

Թիմային պայքարում լավագույնը  «Շահինյան-1» - ի աղջիկներն էին:

Սպորտի վարպետի ծրագրով ելույթ ունեցողները ընդհանուր պատրաստականությամբ հաճելի տպավորություն թողեցին: Չեմպիոնի պատվին արժանացավ Էդիտա Հովհաննիսյանը:  

Բազմամարտում,  իրենց տարիքային խմբերում առաջինը ճանաչվեցին Մերի Մկրտչյանը  և Արիանա Ավագիմյանը:

Հավաքականի գլխավոր մարզիչ Գայանե Ներսիսյան ասաց , որ մրցողների  շարքում օժտվածներ կային և աչքի ընկած մարզուհիները կնախապատրաստվեն Բուլղարիայի Վառնայում  հունիսի 7 –ին մեկնարկելիք Եվրոպայի առաջնությանը:

Հայաստանը երեք պատվիրակ կգործուղի մրցավայր:

Այլ նորություններ