ՀԱՕԿ –Ի ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՈՒՄ

12:30 - 13 Հուն, 2021

Նոր մրցաշրջանը նախապես կազմած ծրագրերով են սկսել  Հայաստանի մարզական կազմակերպությունները: Արդեն հայտնի է, որ ուսումնամարզական հավաքներ են անցկացնում բռնցքամարտի, ծանրամարտի, հունահռոմեական և  ազատ ըմբշամարտի տարիքային տարբեր խմբերի հավաքականները:

Տարին  օլիմպիական է և այդ առումով առավել նպատակամղված, արդյունավետ ու կառավարելի աշխատանքներ  պետք է կատարի Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն: Այս մասին հրահանգել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Նրա խորհրդական Արմեն Գրիգորյանը աշխատակազմին մանրակրիտ ներկայացրեց այն բոլոր գործերը, որ պետք է  ժամանակին ու հստակ իրականացվեն համապատասխան ֆեդերացիաների և հավաքականների հետ:

Այս և բազմաթիվ  այլ հարցեր քննարկվեցին ՀԱՕԿ –ի աշխատանքային խորհրդակցությունում: Արմեն Գրիգորյանը լսեց և հստակ հանձնարարակններ տվեց մարկետինգի, իրավաբանական, ֆինանսատնտեսական, սպորտային ծրագերի իրականացման, ֆեդերացիաների հետ կապերի և  դոպինգի  բաժինների աշխատակիցներին:

Ներկայացվեցին  մի քանի ֆիրմաների օլիմպիական զգեստների  գունավոր պատկերները: Առաջարկները կներկայացվեն  հավաքականների մարզիչներին , մարզիկներին, որից  հետո համապատասխան հագուստները կպատվիրվեն:

ՀԱՕԿ –ը սերտ համագործակցությունը կշարունակի միջազգային կազմակերպությունների, մասնավորապես ՝ ՄՕԿ –ի , ԵՕԿ – ի, ԱՆՕԿ –ի և մ իջազգային ֆեդերացիաների հետ:

Օլիմպիական կոմիտեի աշխատանքներում կարևորվում է  Տոկիոյում  առաջիկա ամռանը կայանալիք համաշխարհային  հերթական գլխավոր մարզահանդեսը:

 

 

 

Այլ նորություններ