Հոկեյի «Արարատ» ակումբը փոխանակվեց հաղթանակներով

11:06 - 05 Դեկ, 2017

Երեւանի «Արարատ» հոկեյի ակումբը Բելառուսի բարձրագույն խմբի բաց առաջնությունում երկու հանդիպում անցկացրեց այդ երկրի մինչեւ 18 տարեկանների հավաքականի հետ:

Հայաստանցի հոկեյիստներն արդեն որերորդ անգամ հերթական մրցակցի հետ փոխանակվում են հաղթանակներով: Հյուրընկալվելիս «Արարատն» առաջին խաղի լրացուցիչ ժամանակում զիջեց 4:5 հաշվով, պատասխան խաղում առավելության հասավ՝ 3:0:

Քսանչորս խաղից հետո «Արարատը» 43 միավորով 14 թիմերի մեջ 7-րդն է:  

Հաջորդ հանդիպումներն «Արարատը» հյուրընկալվելիս կանցկացնի «Խիմիկ-2»-ի հետ դեկտեմբերի 9-ին եւ 10-ին:

 

Լուսանկարը՝ «Արարատ» ՀԱ

Այլ նորություններ