Լևոն Արոնյանը պարտվեց Ֆաբիանո Կարուանային ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացվող շախմատի Sinquefield Cup սուպերմրցաշարի չորրորդ տուրում։
Պարտիան ավարտվեց 53-րդ քայլում։Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատարը նախորդ երեք տուրերում ոչ-ոքի էր խաղացել։
Մրցաշարի առաջատարները Կարուանան ու հնդիկ Վիշվանաթան Անանդը 2,5-ական միավորով։ Արոնյանն ունի 1,5 միավոր։ Օգոստոսի 21-ին անցկացվելիք 5-րդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով կխաղա ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի հետ։