Լոս Անջելեսի Նորթրիջի համալսարանի մրցասպարեզում տեղի ունեցան այնքան սպասված Հայաստանի և Ֆրանսիայի տղամարդկանց բասկետբոլի հավաքականների ընկերական հանդիպումները:
Հայ մարզասերներով էին ծանրաբեռնված տրիբունաները: Նրանք ենթադրում էին, որ Ֆրանսիայի չափազանց հեղինակավոր ընտրանուց հաղթանակ կորզելը հեշտ չի լինի հայաստանցի մարզիկների համար: Իսկապես, մեր պատվիրակները երկու խաղն էլ տանուլ տվեցին / 107։74 և 98։83 /: Բայց ներկաները գոհ մնացին հայրենակիցների հուսալի և իմաստալից ելույթների համար:
Մեր թիմը, որը համալրված էր բազմաթիվ նորեկներով, աչքի ընկավ գրագետ գործողություններով: Թերևս պակասում էր մրցափորձի և խաղակցվածության պակասը: Եվ սակայն, մարզաձևի հմուտ գիտակ Ռեքս Քալամյանը չդժգոհեց իր սաներից, ասել է թե՝ անդրօվիկանոսյան մրցուղերթը ծառայեց նպատակին: