ԿԱՐԵՎՈՐ Է ԱՊԱՀՈՎԵԼ ՆԱԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

11:17 - 13 Ապր, 2023

Ֆրանսիայի սպորտի նախարար Ամելի Ուդեա-Կաստերան ասել է,  որ Փարիզի ամառային օլիմպիական խաղերի բացման արարողությանը ներկա  գտնվողների քանակը  կճշտվի ավելի ուշ: Այս մասին նախապես հայտարարվել  էր, որ մարզասերների թիվը կհասնի  գրեթե 600 հազարի:

Կազմակերպիչները առաջիկայում պետք է քննարկեն , ճշտեն մի շարք հարցեր: Օրինակ անվտանգությանը առնչվող, Սենա գետի ափով ձգվող  վեց կիլոմետրանոց հատվածում նստելատեղերի քանակին  վերաբերող հարցերը և այլն:

Իհարկե հնարավոր է պակասի մարզասերների թիվը: Այնուամենայնիվ,   հարյուր հազարավոր մարդիկ  կկարողանան ներկա լինել  բացման արարողությանը։ 

Ամառային 33 –րդ օլիմպիական խաղերը կանցկացվեն հուլիսի 26-ից`  օգոստոսի 11-ը։

Մարզահանդեսի մեկնարկին մնացել է 470 օր:

Այլ նորություններ